Մուտք են գործել Վանաձորի թիվ 19 մանկապարտեզ և գողացել 2 հատ «Մերկուրի» գազի կաթսա

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 9-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզային քրեական վարչությունում և ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ գողացել են թիվ 19 մանկապարտեզի ջեռուցման համակարգերը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն նշված հասցե է մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Հարությունյանի գլխավորությամբ։

Արդեն տեղում մանկապարտեզի տնօրեն, Լոռու մարզի բնակի 39-ամյա Արփինե Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նոյեմբերի 8-ի ժամը 17։30-ից մինչև նոյեմբերի 9-ը՝ ժամը 09։00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել է Վանաձոր քաղաքի Սուխումի փողոց 5 հասցեում գործող թիվ 19 մանկապարտեզի ՀՈԱԿ շենքի առաջին հարկի մետաղապլաստե դուռը և գողացել շենքի առաջին և երկրորդ հարկում գտնվող երկու հատ «Մերկուրի» տեսակի գազի կաթսաները:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ աշխատանքներ են տարվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2022-2024թթ.-ի ընթացքում
Գայանե Ասլամազյանի համարձակ փոփոխությունը՝ նոր նախագծի համար
Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ավիացիոն անվտանգության աշխատակցի մարմինը
Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ
Մայրը պնդում է, որ դպրոցում ուսուցիչը հրել է իր որդուն, որն ընկնելու հետևանքով կոտրել է ոտքը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում. մեքենան վերածվել է մոխրակույտի
Մուտք են գործել Վանաձորի թիվ 19 մանկապարտեզ և գողացել 2 հատ «Մերկուրի» գազի կաթսա