Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Transit»-ը, «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կա 3 վիրավոր

Այսօր՝ նոյեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Մինսկի փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Սերժիկ Կ.-ի վարած «Ford Transit», Երևանի բնակիչներ 21-ամյա Սարգիս Գ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Իսահակ Շ-ի վարած, ում տարիքն ու բնակության վայրը ճշտվում է, «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:Վիրավրոներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնութան բժիշկների հերթապահ խումբը:  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ վաշտի հրամանատար տեղակալ Տիգրան Խուդանյանի գլխավորությամբ:Տարածքը սահմանազատել են նույն վաշտի կրտսեր պարեկներ Ռաֆայել Հովհաննիսյանն ու Արթուր Արզումանյանը:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք հնարավոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին:Պարեկային ծառայությունը պարզում է վիրավորների ինքնությունը:

Latest

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ աշխատանքներ են տարվել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 2022-2024թթ.-ի ընթացքում
Գայանե Ասլամազյանի համարձակ փոփոխությունը՝ նոր նախագծի համար
Երևանում ԱՄՆ դեսպանատան մոտ տղամարդու ինքնազգացությունը վատացել է
«Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերվել է ավիացիոն անվտանգության աշխատակցի մարմինը
Ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վանաձոր» ԲԿ
Մայրը պնդում է, որ դպրոցում ուսուցիչը հրել է իր որդուն, որն ընկնելու հետևանքով կոտրել է ոտքը
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աննա Հակոբյանն աշխատանքային առօրյայից տեսանյութ է հրապարակել
Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում. մեքենան վերածվել է մոխրակույտի
Մուտք են գործել Վանաձորի թիվ 19 մանկապարտեզ և գողացել 2 հատ «Մերկուրի» գազի կաթսա