Այսօր՝ նոյեմբերի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրառատ բնակավայրում տուն է այրվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է մեկնել Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ», և ժամանել է նաև Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատից և Երևանի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից 1-ական մարտական հաշվարկ։
Հրշեջները, մարելով կրակը, ներսում հայտնաբերել են 61-ամյա Անահիտ Ա.-ի՝ ամբողջովին մոխրացած դին: Ոստիկանությունը պարզում է սեփականատիրոջ ինքնությունը և թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել։