Շեղումներ՝ «Դիլի» և «Թամարա» ընկերությունների տարբեր արտադրատեսակներում

Կաթնամթերքի շուկայում մեր ուսումնասիրությունները շարունակվում են, ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ-ի հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը՝ ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսանյութում, որին կից գրել է՝ այս անգամ շեղումներ՝ «Դիլի» և «Թամարա» ընկերությունների տարբեր արտադրատեսակներում:

««Դիլի» ընկերությունից նմուշառվել են կաթ, թթվասեր և պանիր՝ ռիկոտա անվանմամբ: «Դիլի» ընկերության կաթում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի մանրէներ, 20% յուղայնությամբ թթվասերում՝ աղիքային ցուպիկ և խմորասնկեր: Խմորասնկերով ևս չի համապատասխանել նորմատիվ իրավական ակտերին։

«Թամարա» ընկերության 3,2%-անոց կաթը չի համապատասխանել ՄԱՖԱՄ (Մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ), իսկ կաթնաշոռը՝ ԱԾԽՄ (Աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) և կաթնաթթվային մանրէներ ցուցանիշներով»-նշել է Բաբկեն Պիպոյանը:

Նա հավելել է, որ աշխատում են միայն միջազգային հավատարմագրում ունեցող լաբորատորիաների հետ:

Latest

«Երկար ժամանակ այսքան խաղաղ չէի զգացել». Մենչի դստեր ուշագրավ հրապարակումը
Սոթքի զորամասում պայմանագրային զինծառայող է մահացել
Դшնակահարված քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց․ նրան մարմնական վնшսվածքներ է պատճառել եղբայրը
Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները
Արցախից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության ժամկետը մեկ տարով կերկարաձգվի
Նոյեմբերի 18-ին ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործի
Մայքլ Ջեքսոնի ավելի քան 100 անձնական իրեր հայտնվել են աճուրդում
Կոնգոյում էբոլայով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 11 500-ը
Խոշոր հրդեհ՝ Ջրվեժի «Met Gala» ռեստորանային համալիրում. ժամանել է հրշեջների 4 մարտական հաշվարկ