Իտալական մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Կոմոյի դեմ հանդիպումից հետո

Իտալիայի Ա Սերիայի 11-րդ տուրում Միլանի «Ինտերը» սեփական հարկի տակ 2։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել «Կոմոյի» նկատմամբ։ Հանդիպումից հետո իտալական առաջատար մարզական պարբերականները գնահատել են «ներաձուրիների» ֆուտբոլիստների, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի խաղը։

Հայ կիսապաշտպանը հանդիպումը սկսել է պահեստայինների նստարանից և խաղադաշտ է դուրս եկել 73-րդ րոպեին՝ փոխարինելով Պյոտր Զելինսկուն։ Չնայած սահմանափակ խաղաժամանակին՝ 37-ամյա ֆուտբոլիստը հաջողությամբ է մտել խաղի մեջ և օգնել Կրիստիան Կիվուի գլխավորած թիմին հանգիստ հասցնել հանդիպումը հաղթական ավարտի։

Իտալական մամուլը միաձայն դրական է գնահատել Մխիթարյանի գործողությունները.

Eurosport (6 միավոր). «Խաղադաշտ դուրս գալով՝ նա մեծ հստակությամբ և սառնասրտությամբ ղեկավարեց թիմի խաղը հանդիպման վերջնամասում»։

Sky Sport (6 միավոր). Հեռուստաընկերության մեկնաբան Ֆեդերիկո Ձանկանը ևս 6 բալով է գնահատել հայ կիսապաշտպանի ելույթը։

Tuttomercatoweb և CalcioNews24 (6 միավոր). Պարբերականներն ընդգծել են, որ Մխիթարյանը խաղադաշտ է դուրս եկել կենտրոնական գոտում գնդակի վերահսկողությունն ուժեղացնելու համար և լիովին կատարել է իր առջև դրված առաջադրանքը։

Հիշեցնենք, որ միլանյան ակումբի հաղթանակն ապահովել են դեռևս առաջին խաղակեսում խփված գոլերը․ 12-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն, իսկ 19-րդ րոպեին Մարկուս Թյուրամը կրկնապատկել է տանտերերի առավելությունը։ Այս հաղթանակի շնորհիվ «Ինտերը» շարունակում է պայքարը մրցաշարային աղյուսակի առաջատար դիրքերի համար։

Աղբյուրը՝ Armsport.am:

Latest

Հայաստանն առաջին մեդալն է ապահովել Սենեգալում ընթացող բռնցքամարտի պատանեկան օլիմպիական խաղերում
Սամվել Ալեքսանյանին 6 ժամ պահել են Մոսկվայի օդանավակայանում, ապա արգելել մուտքը Ռուսաստան
​Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենա Սվետլանա Առաքելյանի հոգեհանգիստը​
Մեքենայով երթևեկելը թանկ հաճույք կդառնա՞․ ինչ է առաջարկում Ավինյանը
Թաղման նպաստները կշարունակեն տրամադրել․ շահառուների ցանկը չի փոխվի
Իտալական մամուլը գնահատել է Հենրիխ Մխիթարյանի խաղը Կոմոյի դեմ հանդիպումից հետո
Բեթմենի մոտոցիկլետը աճուրդում կարող է վաճառվել 1,2 միլիոն դոլարով
2.5-ամյա տղան ընկել էր կեղտոտ ջրով հորը, բժիշկները կյանքը փրկել են․ Shamshyan
Եկամտային հարկի վերադարձի նոր հնարավորություն․ քաղաքացիները կկարողանա՞ն գումար ստանալ նաև բարեգործության համար