Գիտնականները պարզել են՝ ինչու օրը միշտ չէ, որ 24 ժամ է

Գիտնականները բացահայտել են, թե ինչու Երկրի վրա օրվա տևողությունը միշտ չէ, որ նույնն է։ Պարզվել է, որ այն կարող է մի քանի միլիվայրկյանով երկարել կամ կրճատվել։ Գիտնականներին վաղուց հայտնի է, որ Երկրի հեղուկ միջուկի պտույտի արագությունը ժամանակի ընթացքում փոխվում է։ Երբ միջուկն արագանում կամ դանդաղում է, մանթիան, որը Երկրի՝ մոտ 3000 կիլոմետր հաստությամբ ժայռային շերտն է, հակառակ ուղղությամբ է փոխում իր պտույտի արագությունը։

Հենց այդ փոփոխություններն էլ կարող են օրվա տևողությունը փոխել մի քանի միլիվայրկյանով։ Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այդ գործընթացում կարևոր դեր ունի նաև Երկրի պինդ ներքին միջուկը։ Դրա պտույտի փոքր փոփոխությունները մանթիայում առաջացնում են գրավիտացիոն ազդեցություն, որը փոխում է Երկրի պտույտի արագությունը։

Գիտնականների խոսքով՝ միջուկի և մանթիայի միջև տեղի ունեցող այս բարդ փոխազդեցությունները կարող են բացատրել, թե ինչու է օրվա տևողությունը ժամանակ առ ժամանակ փոքր-ինչ փոխվում։ Հետազոտությունը նաև նոր պատկերացում է տալիս Երկրի խորքային կառուցվածքի և ներքին միջուկի վարքագծի մասին։

Latest

«Հայաստանի քրիստոնեական արժեքներին» սպառնալիքը գալիս է Երևան. պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը
Տարիք գուշակելու խաղը հասավ ԱԺ պատգամավորին. Լևոն Լևոնյանի մեկնաբանությունը՝ երիտասարդ բլոգերի տեսանյութին
Գիտնականները պարզել են՝ ինչու օրը միշտ չէ, որ 24 ժամ է
Մինչև -2°C սառնամանիք է սպասվում․ Սուրենյանը հորդորում է՝ իրականացնել բերքահավաք
Սոցցանցերում՝ միլիոնավոր հետևորդներ, կյանքում՝ ոչ մի գիրք. ի՞նչ է խոստովանել TikTok-ի աստղը
Դերասանուհին հարձակվել է իր որդու վրա՝ նրան գետնին գցելով և խեղդամահ անելով
ՎԻԴԵՈ. Փաշինյանը շփոթել է օդանավը և վայրեջք կատարել ուրիշ քաղաքում
Մանկապարտեզում 5 օձ է հայտնվել, 135 երեխա և աշխատակիցներ տարհանվել են
Ինչպես 10-ամյա երեխան դարձավ դպրոցի «գլխացավանքը»