Արարատի մարզի Քաղցրաշեն բնակավայրի մանկապարտեզում սեպտեմբերի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 10։00-ի սահմաններում մանկապարտեզի աշխատակիցներն ու երեխաները նկատել են 5 օձ, ինչից հետո իրականացվել է շենքի տարհանում։
Դեպքի մասին մանկապարտեզի տնօրեն Լուսինե Գալստյանը ահազանգել է Արարատի մարզային փրկարարական վարչություն։ Դեպքի վայր ժամանած փրկարարները սկսել են մանկապարտեզում օձերի որոնման աշխատանքները։
Ըստ Shamshyan.com-ի՝ մանկապարտեզ է հաճախում 135 երեխա։ Տարհանված երեխաների և աշխատակիցների կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։
