Երգիչ Կարեն Հակոբյանը այս օրերին ծանր վիճակում է և անհապաղ օգնության կարիք ունի։
Սոցցանցերում լայնորեն տարածվում են հոլովակներ, որոնցում հնչում են օգնության կոչեր՝ ուղղված հանրությանը։ Տեսանյութերին կցված են նաև հաշվեհամարներ, որոնց միջոցով հնարավոր է նյութական աջակցություն ցուցաբերել երգչին։
Հիշեցնենք, որ վերջերս Կարեն Հակոբյանը հարցազրույց էր տվել, որտեղ բացահայտ խոսել էր իր առողջական ծանր վիճակի մասին՝ նշելով, որ արդեն անկողնային վիճակում է։
Այս պահին յուրաքանչյուր, նույնիսկ փոքր աջակցություն, կարող է մեծ նշանակություն ունենալ և նպաստել նրա բուժման գործընթացին։
Նյութին կից ներկայացնում ենք լուսանկարներից մեկը, որտեղ առկա է նաև համապատասխան հաշվեհամարը՝ ցանկացողներին աջակցելու համար։

