Starnews-ը գրում է․ Դերասանուհի Էլեն Գասպարյանը անհանգստացրել է իր հետևորդներին՝ հայտնելով, որ արդեն մի քանի օր է հիվանդանոցում է։
Դերասանուհին իր հրապարակման մեջ գրել է․
«Չեմ սիրում հիվանդանոցից հրապարակում անել, բայց էս մի դեպքով ուզեցի կիսվել։ Արդեն որերորդ օրն ա հիվանդանոցում եմ Մհերիս կողքին, որովհետև ստացել ա «սուր ինֆեկցիոն վարակ»՝ ջրի կամ բուրգերի միջի հավի պատճառով։ Շատ տանջվեց, բայց շուտով կվերադառնանք տուն։ Էս օրերին շատ հիվանդներ եկան հենց նույն սիմպտոմներով, նույն դիագնոզով… ու էս պահին սա շատ տարածված ա… զգույշ եղեք»։
Էլեն Գասպարյանը նաև ընդգծել է, որ վերջին օրերին հիվանդանոցում նկատելի է նմանատիպ ախտանիշներով դիմած հիվանդների աճ, ինչն արդեն խոսում է հնարավոր տարածվածության մասին։
Հետևորդներին նա հորդորել է առավել զգույշ լինել՝ հատկապես սննդի և խմելու ջրի ընտրության հարցում։

