Starnews-ը գրում է. Դերասանուհի և երգչուհի Էլեն Սաֆարյանը կյանքի նոր փուլ է սկսել։ Այսօր նա իր սոցիալական էջում հրապարակում է արել, որը խոսում է ամեն ինչի մասին՝ Էլենը նշանվել է։
Լուսանկարից պարզ է դառնում, որ դերասանուհին ընդունել է սիրելիի ամուսնության առաջարկը՝ այդպիսով պաշտոնապես հաստատելով նրանց հարաբերությունների լուրջ փուլ մտնելը։
Հիշեցնենք, որ մինչ այս էլ Էլեն Սաֆարյանը հաճախ էր հրապարակումներ անում իր ընտրյալի հետ՝ կիսվելով համատեղ ջերմ ու սիրառատ պահերով։ Զույգը չէր թաքցնում իր զգացմունքները, իսկ այժմ արդեն նրանց սիրո պատմությունը նոր զարգացում է ստացել։
