ՀՐԱՏԱՊ․ Այսօր Ադրբեջանից Հայաստան եկած Շահին Մուստաֆաևը ծնվել է Հայաստանի Ջուջևան գյուղում․ իսկական անունը Շահեն է

NEWS.am-ի թղթակիցը զրուցել է Ջուջեւանի բնակիչ Գարիկ Հարությունյանի հետ, որը Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի դասընկերն է եղել։

«Ես իր մանկության ընկերն եմ, իր դասարանցին եմ, մինչև իր՝ Երևանում սովորելու ժամանակը մենք իրար հետ ենք մնացել։ Ես իրեն անգիր գիտեմ»,- ասել է բնակիչը։

Նա ասել է, որ տեղյակ էր նրա գալու մասին։

«Իրենց տունը լավ գումարով վաճառվել է, իրենք այստեղից հանգիստ գնացել են։ Նրա իսկական անունը Շահեն է։ Անունը փոխվել է Ադրբեջան տեղափոխվելուց հետո, որ Հայաստանի հետ առնչություն չունենա։

Լուրերից եմ իմացել, որ ցանկություն է ունեցել գալ Ջուջևան։ Գյուղում սակայն ոչ մեկ կոնկրետ տեղեկություն չունի»,- ասել է բնակիչը։

Հարցին՝ կցանկանա՞ր հանդիպել Մուստաֆաեւին, Գարիկ Հարությունյանը պատասխանել է. «Ինձ մոտ առանձնահատուկ ցանկություն չկա՝ հաշվի առնելով այս ամենը»։

Հարցին, եթե հանդիպեր նրան, ի՞նչ կխոսեր, դասընկերն ասել է. «Երևի կհիշեինք մեր անցած ժամանակները։ Գուցե հետո կարողանայինք խոսել նաև պատերազմական իրավիճակներից»։

Նշենք, որ այսօր Շահին Մուստաֆաևը եկել էր Հայաստան։ Մուստաֆաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի նախագահն է։ Սա նրա առաջին այցն է Երևան։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը Աղվերանում են հանդիպել։

Տեղի է ունեցել նաև կողմերի գործարար շրջանակների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկում առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը, ապրանքների և ծառայությունների փոխադարձ մատակարարումներին, ինչպես նաև տարանցիկ փոխադրումներին վերաբերող հարցերի շուրջ։ Կողմերը պայմանավորվել են աշխատանքային կարգով համաձայնեցնել Ադրբեջանում հաջորդ հանդիպման անցկացման ամսաթիվը։

Latest

Նշանվել է Արսեն Սաֆարյանի դուստրը՝ Էլեն Սաֆարյանը․ դերասանուհին ընդունել է սիրելիի առաջարկը
Ալեքսանդր Խաչատրյանի երիտասարդ կինը դուստր ունի. բացառիկ մանրամասներ
Անահիտ Մանուկյանից բաժանումից հետո Հայկ Հովհաննիսյանը բացառիկ հրապարակում է արել․ ի՞նչ է բացահայտել
ՀՐԱՏԱՊ․ Ադրբեջանը քանդում է Տատիկ-պապիկը. Արցախի խորհրդանիշը վտանգի տակ է
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի վախտ հայ էր, բայց հիմա չգիտենք. ջուջևանցիները՝ Շահին Մուստաֆաևի մասին․ հայ է արդյո՞ք Ադրբեջանի փոխվարչապետը
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խնդրում եմ օգնել… Սիլվա Հակոբյանը հուզիչ օգնության կոչ է արել․ ի՞նչ է պատահել նրան
Սարսափելի դեպք․ աղմկահարույց վթարից տուժածը մաhացել է, հարազատ եղբայրը նույն օրը ինքնաuպան եղել․ ի՞նչ է կատարվել
ՀՐԱՏԱՊ․ Այսօր Ադրբեջանից Հայաստան եկած Շահին Մուստաֆաևը ծնվել է Հայաստանի Ջուջևան գյուղում․ իսկական անունը Շահեն է
Անչափ հուզիչ․ Հաղթանակից հետո Վազգեն Թևանյանին դիմավորել են կինն ու դուստրը