Starnews-ը գրում է․ Սիրված դերասան Ալեքսանդր Խաչատրյանի անձնական կյանքը շարունակում է մնալ հանրության ուշադրության կենտրոնում։ Հատկապես այն բանից հետո, երբ նրա կյանքում տեղի ունեցան անսպասելի փոփոխություններ․ դերասանը բաժանվեց իր երկարամյա՝ շուրջ 50 տարվա կնոջից և ամուսնացավ երիտասարդ կնոջ հետ։
«Սթար Նյուզ»-ը հետևել է դերասանի ներկայիս կնոջ սոցիալական հարթակներին, որտեղ վերջինս կիսվել էր իր 21-ամյա դստեր լուսանկարներով և ջերմորեն շնորհավորել նրա տարեդարձը՝ գրելով․
«Շնորհավոր 21-ամյակ։
Ինչպիսի օրեր էլ անցնենք, դու միշտ մնում ես իմ արևը, իմ կյանքը, իմ հոգու քույրը։
Ես քեզ անսահման սիրում եմ։ Մաղթում եմ քեզ ամենաջերմ, ամենուրախ և հիշարժան ծնունդը։ Ես երախտապարտ եմ, որ կաս իմ կյանքում, և անսահման հպարտ եմ քեզնով»։
