Բաքվի գերությունից վերջերս հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը ՄԻԵԴ հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ․ ի՞նչ է պահանջել

Բաքվի գերությունից վերջերս հայրենիք վերադարձած Գեւորգ Սուջյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի՝  իրեն ապօրինի Բաքու գերեվարելու ու իր նկատմամբ ապօրինի գործողություններ կատարելու հարցով: Այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտնել է Գևորգ Սուջյանը:

«Եվրոպական դատարան դիմելով՝ ցույց եմ տալու, որ այնտեղ գտնվող մեր բոլոր քաղաքացիները բռնադատված են: Հայցի հիմքը իմ անձի հետ է կապված, որ ինձ անօրինական բռնել ու դատել են: Պետք է ապացուցվի, որ Ադրբեջանի քաղաքական իշխանությունը անօրինական գործողություններով է առաջնորդվում»,- ասաց Սուջյանը:

2020 թվականին Արցախի հայաթափումը ցեղասպանությանը հավասարազոր է որակել Սուջյանը, նշելով,- «Այդ ժամանակ պատանդի կարգավիճակում եմ եղել, ուզում եմ ասել՝ իմ համար եւս ցեղասպանության հավասար բան է, որ տեղահանվեցին մեր հայրենակիցները: Ինձ համար դա անընդունելի է, թերեւս չգիտեմ՝ քաղաքական ինչ գործընթաց կլինի այդ ուղղությամբ, դա չպետք է տեղի ունենար, դա բռնի է տեղի ունեցել:

Բաքվում պահվող մեր գերիների մասով ունեմ մտահոգություններ, որովհետեւ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը թույլ չի տալիս երրորդ կողմից հետեւել ու մասնակցել մեր գերիների առողջական վիճակին: Բժշկական օգնությունը զրո մակարդակի է: Երեկոյան վեցից հետո բժշկություն չկար հայերի համար, բուժքույր չկար: Եթե որեւէ մեկի հետ մի բան լինի, հանգիստ կմահանան»:

Latest

Բաքվի գերությունից վերջերս հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը ՄԻԵԴ հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ․ ի՞նչ է պահանջել
«Կանացի լավագույն կերպարը» Աննա Մաքսիմն է․ Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը Անահիտ մրցանակաբաշխության մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանն նոր ընտրյալի հետ է մասնակցում «խորոված փարթիին»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սենց մարդու վրա հարձակվել եք». Մարիամ Փաշինյանը դուրս է եկել փողոց…
Հայտնի է՝ ով է ներկայացնելու Հայաստանը «Նոր ալիք 2026»-ում
«Ես ու տղես չէինք լինի». Անի Խաչիկյանի հուզիչ գրառումը
Գոռ Հակոբյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել. ինչպե՞ս է այս պահին Ֆելիքսը
Քիմ Քարդաշյանը հարգանքի տուրք է մատուցել 1.5 միլիոն հայերի հիշատակին․ ի՞նչ ուղերձ է հղել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին»․ ո՞ ւ մասին է խոսում Փաշինյանը