«Կանացի լավագույն կերպարը» Աննա Մաքսիմն է․ Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը Անահիտ մրցանակաբաշխության մասին

StarNews-ը գրում է․

«Օձի լեզու» հաղորդման հերթական թողարկման ընթացքում քննարկման առանցքում հայտնվել էին հայկական մրցանակաբաշխությունները, այդ թվում՝ Անահիտ մրցանակաբաշխությունը։ Հաղորդավարներ Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը անդրադարձել են հատկապես «Կանացի լավագույն կերպար» անվանակարգին, որն այս տարի լայն քննարկումների պատճառ դարձավ։

Նրանց դիտարկմամբ՝ մրցանակը, որը շնորհվել է ֆրանսիացի դերասանուհու, հարցեր է առաջացրել՝ հաշվի առնելով, որ նույն անվանակարգում ներկայացված էին նաև հայ դերասանուհիներ՝ մասնավորապես Մարջան Ավետիսյանը և Աննա Մաքսիմը։

Հաղորդման ընթացքում նշվել է, որ միջազգային դերասանուհիները իրենց երկրներում ունեն բազմաթիվ հնարավորություններ տարբեր մրցանակաբաշխություններում հաղթելու և ճանաչում ստանալու համար, մինչդեռ Հայաստանում նման հնարավորությունները սահմանափակ են։ Այդ համատեքստում հնչել է միտքը՝
«Մի վերցրեք մարդկանցից իրենց աստղային ժամը․ դա անարդար է»։

Առանձնահատուկ ընդգծվել է Աննա Մաքսիմ-ի աշխատանքը՝ Նազիկ Ավդալյան-ի կերպարը մարմնավորելու համար։ Դերասանուհին ոչ միայն խաղացել է ծանրամարտիկի դերը, այլ բառացիորեն ապրել է այն՝ անցնելով ֆիզիկական և հոգեբանական լուրջ պատրաստություն։ Նրա աշխատանքը ֆիլմում՝ Մեդալի հակառակ կողմը, դարձել է ամենաքննարկվածներից մեկը։

Հաղորդավարները շեշտել են, որ Աննա Մաքսիմը, ըստ իրենց, արժանի էր հենց այդ մրցանակին՝ հաշվի առնելով ներդրած հսկայական ջանքն ու կերպարի ամբողջականությունը։ Սակայն, նրանց կարծիքով, դերասանուհին իր երկրում այդպես էլ չստացավ այն գնահատանքը, որին արժանի էր։

Քննարկումը նորից բարձրացրել է կարևոր հարց՝ արդյոք հայկական մրցանակաբաշխությունները բավարար չափով գնահատո՞ւմ են իրենց արվեստագետներին, թե՞ հաճախ նախապատվությունը տրվում է միջազգային անուններին։

Latest

Բաքվի գերությունից վերջերս հայրենիք վերադարձած Գևորգ Սուջյանը ՄԻԵԴ հայց է ներկայացրել Ադրբեջանի դեմ․ ի՞նչ է պահանջել
«Կանացի լավագույն կերպարը» Աննա Մաքսիմն է․ Մհեր Բաղդասարյանն ու Արա Ղազարյանը Անահիտ մրցանակաբաշխության մասին
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանն նոր ընտրյալի հետ է մասնակցում «խորոված փարթիին»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Սենց մարդու վրա հարձակվել եք». Մարիամ Փաշինյանը դուրս է եկել փողոց…
Հայտնի է՝ ով է ներկայացնելու Հայաստանը «Նոր ալիք 2026»-ում
«Ես ու տղես չէինք լինի». Անի Խաչիկյանի հուզիչ գրառումը
Գոռ Հակոբյանը որդու հետ նոր լուսանկար է հրապարակել. ինչպե՞ս է այս պահին Ֆելիքսը
Քիմ Քարդաշյանը հարգանքի տուրք է մատուցել 1.5 միլիոն հայերի հիշատակին․ ի՞նչ ուղերձ է հղել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ծիծեռնակաբերդում երեք մանեթանոց լաց դնողների մասին»․ ո՞ ւ մասին է խոսում Փաշինյանը