Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ ասում է․
«Սիրելի քաղաքացիներ, համոզված եմ՝ շատերդ այսօր եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և տեսել եք կառավարության նախաձեռնած նորոգման աշխատանքների արդյունքները երեք մույթերում։
Եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և տեսել եք նաև չնորոգված մույթերից դուրս պրծած քարերը, որոնք վախ են առաջացնում, թե կարող են այցելուների վրա ընկնել։
Եվ հույս ունեմ՝ հետևություններ եք արել այս ընթացքում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նորոգման շուրջ էժան շոուներ կազմակերպողների վերաբերյալ։
Նրանց նպատակը այն էր, որ այս կամ նախորդ ապրիլի 24-ին փլուզվեր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, առնվազն՝ մասնակի, քար ընկներ, որպեսզի իրենք իրենց երեք մանեթանոց լացուկոծը դնեին և շարունակեին, բայց մենք կանխեցինք դա»։
Մանրամասները տեսանյութում․
