Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել հայերին․ ի՞նչ է ասել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ապրիլքսանչորսյան ուղերձ է հղել` կրկին հայտարարելով, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում:

Նրա ուղերձը Թուրքիայի Սուրբ Հակոբ եկեղեցում մատուցված Սուրբ Նահատակաց հիշատակի պատարագի ժամանակ ընթերցել է Պատրիարքական փոխանորդ, ավագ քահանա Գրիգոր Դամադյանը։

«Օսմանյան կայսրության փլուզման գործընթացում խոր ցավեր են կրել օսմանյան բոլոր ժողովուրդները, որոնք կյանք են կորցրել օկուպացիայի, բախումների, ապստամբությունների, խմբավորումների շարժումների, ահաբեկչական գործողությունների և համաճարակների նման զանազան պատճառներով, ինչպես նաև նրանք, ովքեր տեղահանվել են Բալկանների, Կովկասի ու Արաբական թերակղզու իրենց հողերից, և նրանք, որոնց տները հուր է ընկել Անատոլիայի չորս կողմերում: Օսմանյան կայսրության տիրապետության ներքո մարդկային կյանքի բոլոր ոլորտներում ներկա գտնված և արժեքավոր ներդրում ունեցած Օսմանյան կայսրության քաղաքացի հայերի մեջ նույնպես, դժբախտաբար, եղել են մարդիկ, որոնք մեծ ցավեր են ապրել:

Մենք կարողացանք հիմնադրել Թուրքիայի Հանրապետությունը՝ չմոռանալով այս ցավերը, բայց նաև իմանալով, թե ինչպես հաղթահարել դրանք»,– ասել է Էրդողանը։

Նա հավելել է` պաշտոնական Անկարան ջանքեր է գործադրում, որպեսզի ապագա սերունդներին ժառանգի ոչ թե վատ հիշողություններ, այլ մի ապագա, որտեղ ճշմարտությունները միահյուսված են խղճի լեզվի հետ: Էրդողանն ընդգծել է, որ բախման փոխարեն նախընտրում են համաձայնությունը։

Latest

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին». Թրամփը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել հայերին․
Հայաստանը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում․ Արա Աղանյանը՝ եռակի փոխչեմպիոն
Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել հայերին․ ի՞նչ է ասել
«Ամուր կգրկես տղերքին…»․ հերոս Ադամ Սահակյանի մայրիկի հուզիչ գրառումը Աննա Աբաջյանի հիշատակին
Ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը
Պուտինը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին․ ի՞նչ ուղերձ է հղել
«Սիրտս անասելի ցավ ապրեց». Սիլվա Հակոբյանի հուզիչ գրառումը՝ Ռոբերտ Աբաջյանի մայրիկի մահվան մասին
Ծաղկաձորում հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին․ ի՞նչ է կատարվել
ՀՈՒԶԻՉ․ Ինչպես է Արամ Մելիքյանը լաց լինում առողջական խնդիր ունեցող տղայի պատմությունից