Ծաղկաձորում հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին․ ի՞նչ է կատարվել

Shamshyan.com-ը հայտնում է, որ այսօր՝ ապրիլի 24-ին, առեղծվածային մահվան դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքում հայտնի «Էյթի Էյթ Հոթել ընդ Սպա» հյուրանոցային համալիրի բակում դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անի Դանիելյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, և նշված հյուրանոցային համալիրի բակում հայտնաբերվել է տղամարդու դի։

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Իրավապահները պարզել են, որ մահացածը Վայոց ձորի մարզի բնակիչ 35-ամյա Աշոտ Խ․-ն է։

Տեղի ունեցածը սպանություն է, թե ինքնասպանություն, պարզվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Latest

«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում հայերի հիշատակին». Թրամփը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել հայերին․
Հայաստանը հերթական մեդալն է նվաճել Եվրոպայի առաջնությունում․ Արա Աղանյանը՝ եռակի փոխչեմպիոն
Թուրքիայի նախագահը ապրիլի 24-ի կապակցությամբ ուղերձ է հղել հայերին․ ի՞նչ է ասել
«Ամուր կգրկես տղերքին…»․ հերոս Ադամ Սահակյանի մայրիկի հուզիչ գրառումը Աննա Աբաջյանի հիշատակին
Ե՞րբ և որտե՞ղ տեղի կունենա Աննա Աբաջյանի հուղարկավորությունը
Պուտինը՝ Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին․ ի՞նչ ուղերձ է հղել
«Սիրտս անասելի ցավ ապրեց». Սիլվա Հակոբյանի հուզիչ գրառումը՝ Ռոբերտ Աբաջյանի մայրիկի մահվան մասին
Ծաղկաձորում հյուրանոցի բակում հայտնաբերվել է 35-ամյա տղամարդու մարմին․ ի՞նչ է կատարվել
ՀՈՒԶԻՉ․ Ինչպես է Արամ Մելիքյանը լաց լինում առողջական խնդիր ունեցող տղայի պատմությունից