StarNews-ը գրում է․
Պարզ է դարձել, թե ով է այս տարի ներկայացնելու Հայաստանը «Նոր ալիք 2026» երգի միջազգային մրցույթում։
Հայաստանի ներկայացուցիչը կլինի երգչուհի Ֆլորա Բիչախչյանը, ով իր գործունեությունը ծավալում է Ռուսաստանում։
Երգչուհին մասնակցության մասին հայտնել է իր սոցիալական էջերում՝ կիսվելով նորությամբ իր հետևորդների հետ։
Հիշեցնենք, որ «Նոր ալիք» միջազգային երգի մրցույթը նախատեսվում է անցկացնել այս տարվա օգոստոսին՝ Կազան քաղաքում։
Հայաստանի մասնակցությունը այս հեղինակավոր մրցույթին ամեն տարի մեծ հետաքրքրություն է առաջացնում, և այս անգամ ևս սպասումները մեծ են։

