Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Արթուր Աբրահամի անվան մանկապատանեկան մարզահամալիրի հիմնարկեքի պաշտոնական արարողությանը՝ Ներքին Չարբախում։ «Ձեզ բոլորը սիրում են, որովհետև դուք սիրում եք մարդկանց մեջ մտնել։ Անկեղծ եմ ասում, այստեղ 70-80 տոկոսը ձեզ սիրում են»,- դիմելով Փաշինյանին՝ ասել է Աբրահամը։ Ծրագրի ընդհանուր արժեքը 2.3 մլրդ դրամ է, որը հատկացրել է Կառավարությունը։ Մարզահամալիրի տարածքը տարիներ առաջ ձեռք է բերել բռնցքամարտիկը։
