StarNews-ը գրում է ․
Դերասան Խաչատուր Հունանյանը երկար դադարից հետո վերջապես կապ է հաստատել իր հետևորդների հետ՝ ներկայացնելով իր առողջական վիճակի վերաբերյալ իրական պատկերը։
Վերջին շրջանում համացանցում ակտիվորեն շրջանառվում էին տեղեկություններ, թե դերասանի վիճակը ծայրահեղ ծանր է, սակայն Խաչատուրը հերքել է այդ լուրերը՝ ընդգծելով, որ դրանք չեն համապատասխանում իրականությանը։
Դերասանը նշել է, որ շարունակում է ստանալ քաղցկեղի դեմ անհրաժեշտ բուժումը, և գործընթացը ընթանում է բնական հունով։ Նա նաև կիսվել է հույս ներշնչող տեսանյութով, որտեղ վստահեցնում է, որ պայքարում է ուժեղ և չի հանձնվում։
«Պայքարում ենք շատ ուժեղ, կխնդրեի պոզիտիվ բաներ խոսեիք»,- ասել է նա՝ դիմելով հանրությանը։
Հունանյանի խոսքերը մեծ արձագանք են գտել երկրպագուների շրջանում, ովքեր շարունակում են նրան ուժ և առողջություն մաղթել՝ հավատալով նրա շուտափույթ ապաքինմանը։
