Դերասանուհի և բլոգեր Նինա Տիտանյանը նոր հրապարակմամբ կրկին հայտնվել է ուշադրության կենտրոնում։
Նա կիսվել է «մինչև և հետո» լուսանկարներով՝ ցույց տալով իր արտաքին տեսքը վիրահատությունից առաջ և ամիսներ անց։ Փոփոխությունը իսկապես տպավորիչ է․ ընդամենը 7 ամսում դերասանուհին նիհարել է շուրջ 50 կգ։
Վերափոխված Նինան բառացիորեն հիացրել է հետևորդներին, որոնք մեկնաբանություններում չեն խնայում գովեստի խոսքերը՝ ընդգծելով նրա կամքի ուժն ու նոր տեսքը։
Հրապարակումը արագ տարածվել է համացանցում՝ դառնալով ակտիվ քննարկումների թեմա։

