hraparak.am-ը գրում է`
«Դատալեքս» դատական-տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ քրեական գործը մակագրվել է Արագածոտնի մարզի դատավոր Էդգար Կարապետյանին։
Գ․Մելիքյանից բացի գործով մեղադրյալի կարգավիճակ ունի Սամվել Հասանյանը, որը նույնպես օրենքով գող է՝ «Մանգո» մականվամբ։
Մասնավորապես ինչում են մեղադրվում քրեական հեղինակությունները․ «Գևորգ Մելիքյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համարվելով հեղինակություն, ունենալով «օրենքով գող» կարգավիճակ, մինչև 2025 թվականի մայիսի 10-ը ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ օժտված անձանց միավորում և ղեկավարել այն, մասնավորապես մասնավոր հարցին առնչվող վեճը լուծելու համար տվել է հանձնարարություններ, ստացել է անօիրնական օգուտ, մասնավորապես՝ Հրաչյա Մադոյանից պահանջել է 250 000 ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ։
Սամվել Հասանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսացել է քրեական հեղինակություն «Մանգո» մականվամբ, և Հրաչյա Մադոյանի քույրը` Քրիստինե Մադոյանը, տեղեկանալով եղբոր հետ ունեցած խնդիրների մասին, դիմել է նրան, ով ստանձնել է Գևորգ Մելիքյանի հետ Հրաչյա Մադոյանի առաջացած գումարային խնդրի լուծումը։
Հանդիպելով Գևորգ Մելիքյանին՝ Հրաչյա Մադոյանի պարտավորությունը նվազեցրել է 66 000 ԱՄՆ դոլարի, այսպիսով անօրինական եղանակով լուծել Հրաչյա Մադոյանի հարցը։
Պայմանավորվածությունը չխախտելու նպատակով Քրիստինե Մադոյանը հայթայթել է 33 000 ԱՄն դոլար գումար և 2025 թ․ մայսի 10-ին Սեյրան Հովհաննիսյանի և Սամվել Հասանյանի միջոցով Օշական գյուղում փոխանցել են Գևորգ Մելիքյանին, իսկ մյուս մասը Սամվել Հասանյանը Գ․Մելիքյանին փոխանցել է 2025 թ-ի մայիսի 29-ին Երևան քաղաքի «Միատա» սրճարանում»։
Մեղադրյալները կալանավորված են։
