Թուրքիայի արտակարգ իրավիճակների վարչությունը (AFAD) հայտնում է, որ մարտի 9-ին, առավոտյան ժամերին Դենիզլի նահանգի Բուլդան շրջանում երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5,1 մագնիտուդ ուժգնությամբ։Ինչպես հայտնում են թուրքական ԶԼՄ-ները, երկրաշարժի օջախը գտնվել է մոտ 7-10 կմ խորության վրա, և ցնցումները զգացվել են նաև հարևան շրջաններում։Նախնական տեղեկություններով՝ այս պահին մարդկային զոհեր կամ նյութական լուրջ վնասներ չեն արձանագրվել, իսկ երկրաշարժը տևել է մոտ 10-15 վայրկյան։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ իրավիճակը վերահսկողության տակ են պահում, և անհրաժեշտության դեպքում կձեռնարկվեն անվտանգության լրացուցիչ միջոցառումներ։
