Ո՞վ է Ծառուկյանի մրցակիցը Բրազիլիայում կայանալիք մրցաշարում

Հայտնի է դարձել Արման Ծառուկյանի նոր մրցակիցը Բրազիլիայում կայանալիք «Hype» լիգայի մրցաշարում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Ծառուկյանը ռևանշ է անցկացնելու ամերիկացի ըմբիշ Ջորջիո Պուլասի հետ, որի դեմ մենամարտը «RAF» լիգայի մրցաշարում ավարտվել էր զանգվածային ծեծկռտուքով։ Հետագայում պարզ դարձավ, որ Պուլասը հրաժարվել է գրեփլինգի կանոններով մրցելույթից և պահանջել է երկրորդ գոտեմարտն անցկացնել ազատ ոճի ըմբշամարտի կանոններով:

Արդյունքում՝ կարճ ծանուցմամբ Ծառուկյանի դեմ մրցագորգ դուրս գալուն համաձայնել է UFC-ի նախկին մարտիկ Մուհամադ Մոկաևը։

Ծառուկյան — Մոկաև գոտեմարտը կկայանա մարտի 11-ին Ռիո դե Ժանեյրոյում՝ «Hype Brazil» մրցաշարի շրջանակում։ Մարտիկները կմրցեն 10 րոպե տևողությամբ գոտեմարտում՝ «submission only» գրեփլինգի կանոններով (հաղթանակը հնարավոր է գրանցել միայն ցավեցնող կամ խեղդող հնարքով, հակառակ դեպքում կարձանագրվի ոչ-ոքի):

Latest

Սերժ Սարգսյանի եղբորը՝կալանավորելու որոշում
Նոր արեգակնային վտանգ՝ մարտի 14-ից
Հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտվել
Այս լույս ու հրաշք տղան լքեց մեզ
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Դիանա Մխիթարյանը նշանադրվել է.ո՞վ է նրա ընտրյալը
Սիլվա Հակոբյանի և Յանայի նոր տեսահոլովակը
Ո՞վ է Ծառուկյանի մրցակիցը Բրազիլիայում կայանալիք մրցաշարում
ԱՄԷ-ն հերքում է Իրանի տարածքին հարվածելը