Սերժ Սարգսյանի եղբորը՝կալանավորելու որոշում

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորը՝ Ալեքսանդր Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել Հակակոռուպցիոն դատարանը։
Նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն է ներկայացրել փետրվարի 24-ին․ դատավոր Սարգիս Պետրոսյանը բավարարել է միջնորդությունը։

«Նախաքննական մարմինը 2026 թվականի փետրվարի 24-ին միջնորդություն է ներկայացրել դատարան կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
Նույն օրը Դատարանը մեղադրյալի գտնվելու վայրը հայտնի չլինելու պայմաններում քննարկելով վերը նշված միջնորդությունը, փախուստը կանխելու հիմքը բարձր գնահատելով բավարարվել է այն և կիրառել կալանքը: Ա.Սարգսյանին հայտնաբերելու եւ ՀՀ իրավասության ներքո գտնվելու դեպքում վերջինիս կալանքի հարցը կրկին քնարկվելու է դատարանի կողմից»,–հայտնեցին դատարանից։
Ալեքսանդր Սարգսյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նա, հանդիսանալով 2000-2007 թվականներին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի եղբայրը, 2001-2018 թվականներին։

Latest

Բացահայտվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի դեմ ադրբեջանական արշավ՝ ազգությամբ հայերի, այդ թվում ԱԺ պատգամավորի ներգրավմամբ․ հայտնի են անունները
Պահանջել է 250 000 ԱՄՆ դոլար. Նոր մանրամասներ՝ օրենքով գողեր «Օշականցի Գեւորիկի» եւ «Մանգոյի» գործով
Կգրանցի արդյոք ԿԸՀ-ն Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստանի» կուսակցությունը
Ի՞նչ ցավալի լուր է հայտնել բլոգեր Նինա Տիտանյանը
Սերժ Սարգսյանի եղբորը՝կալանավորելու որոշում
Նոր արեգակնային վտանգ՝ մարտի 14-ից
Հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտվել
Այս լույս ու հրաշք տղան լքեց մեզ
Երկրաշարժ՝ Թուրքիայում