Բագրատ Սրբազանն ու Միքայել Սրբազանը դիմել են Վեհափառ Հայրապետին

Միքայել արք. Աջապահյանի և Բագրատ արք. Գալստանյանի 2025թ. նոյեմբերի 28-ի հայտարարությունը․

Նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարությունը, դրան հաջորդած խայտառակ հանդիպումը մեզ ստիպում են խոր ցավով կատարել հետևյալ հայտարարությունը.

ա) դատապարտում ենք հերձված ստեղծելու այս փորձը և ընթացքը` դավադիր, գաղտագողի վարքով,

բ) դատապարտում ենք աշխարհիկ իշխանություններին, այն էլ հայրենադավ և դավաճան, ներքաշելու ներեկեղեցական հարցերի լուծման մեջ` գործիք դառնալով նրանց ձեռքին,

գ) մեր կոչն է տիրադավերին` վերադառնալ կանոնական դաշտ և իրենց հուզող հարցերը բարձրացնել ներեկեղեցական տիրույթում և ատյաններում,

դ) դիմում ենք Վեհափառ Հայրապետին` անհրաժեշտ ենք նկատում հրավիրել եպիսկոպոսաց ժողով` քննարկելու առկա հարցերը և պատրաստելու Ազգային եկեղեցական ժողովի օրակարգը: Միևնույն ժամանակ պնդելով` ապահովել ապօրինի ազատազրկված երեք սրբազաններիս մասնակցությունը:

Աղոթում ենք, հույս և համոզում ենք հայտնում, որ Վեհափառ Հայրապետն ամուր և անսասան կմնա, և որ Սուրբ Հոգու առաջնորդությամբ մեր Սուրբ եկեղեցին կհաղթահարի չարի այս փորձությունը ևս:

«Բայց այս ամենից ավելի հաղթական ենք դուրս գալիս նրա շնորհիվ, ով մեզ սիրեց, որովհետև համոզված եմ, որ ո´չ մահը, ո´չ կյանքը, ո´չ հրեշտակները, ո´չ իշխանությունները, ո´չ ներկա և ո´չ գալիք բաները, ո´չ զորությունները, ո´չ բարձրությունը, ո´չ խորությունը, ոչ էլ որևէ ուրիշ արարած չի կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսով է» (Հռոմ. ը- 37:39):

Latest

Մարգարիտա Սիմոնյանը քիմիաթերապիայից հետո վերադարձել է եթեր՝ կրելով կեղծամ
Ռուսաստանում ձերբակալվել է խառը մարտարվեստի մարտիկ Տիգրան Օգանեսյանը. ՄԱՆՐԱՄԱՍՆԵր
Վերա Ֆիշեր. Ինչպես է ապրում և ինչ տեսք ունի Կլոն սերիալից Իվետին և ինչու է հայտնվել հnգեբnւժարանում
Ինչու է բողկը հենց օգտակար կանանց և ում է այն հшկացուցված
5 նշան որ ձեր ընկերուհին ուզում է իրենով անել ձեր ամուսնուն
Արա Ղազարյանի շքեղ ծննդյան խնջույքը, Նազենիի և Մհերի ինքնամոռաց պարը ու ոչ միայն. Տեսանյութ
Արամեն նոր տեսահոլովակ է ներկայացրել
«Ես երբեք չեմ ունեցել թանկարժեք մեքենա կամ վարորդ, ինքս եմ պատրաստում, ապրում եմ հասարակ կյանքով». Նատալյա Օրեյրո
Ֆիլիպ Կիրկորովը բացահայտել է իր դստեր 14-ամյակի անակնկալները. «Իմ ամբողջ սերն այս աղջկա մեջ է»