Երեխայի ծննդյան միանվագ նպաստ․ ովքե՞ր կարող են ստանալ և ի՞նչ չափով

Ովքե՞ր կարող են ստանալ

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունք ունեն

  • նորածնի ծնողը,
  • որդեգրողը,
  • խնամակալը։

 Նպաստը նշանակվում և վճարվում է, եթե ծնողը և նորածինը հաշվառված են ՀՀ-ում և գտնվում են ՀՀ տարածքում (օրենքով սահմանված բացառություններով):

Հատուկ դեպքեր

  • Եթե երեխայի ծնունդը գրանցվել է օտարերկրյա պետությունում, նպաստը կարող է նշանակվել, եթե ծնողը և երեխան հաշվառված են և գտնվում են ՀՀ-ում։
  • Օտարերկրյա քաղաքացի ծնողը կարող է ստանալ նպաստ, եթե․
  • երեխան հաշվառված է ՀՀ բնակության վայրի հասցեով,
  • ծնողը և երեխան գտնվում են ՀՀ-ում,
  • ծնողը վերջին երեք տարին անընդմեջ հաշվառված է ՀՀ-ում,
  • օտարերկրյա պետությունում ծննդյան կապակցությամբ նպաստ չի նշանակվել։

Ո՞ր դեպքերում նպաստը չի տրվում

Ծնողը կորցնում է նպաստի իրավունքը, եթե

  • հրաժարվում է երեխայից,
  • երեխային տեղավորում է մանկատանը կամ սոցիալական պաշտպանության կազմակերպությունում,
  • երեխան որդեգրվում է,
  • երեխան ճանաչվում է առանց ծնողական խնամքի մնացած։

Երեխայի խնամակալին երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակվում և վճարվում է անկախ երեխայի՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ունենալու հանգամանքից:

Նպաստի չափը

  • Առաջին և երկրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 300,000 դրամ։
  • Երրորդ և չորրորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1,000,000 դրամ։
  • Հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում՝ 1,500,000 դրամ։
  • Եթե միաժամանակ ծնվում է մեկից ավելի երեխա, նպաստի չափը յուրաքանչյուրի համար սահմանվում է՝ ըստ ամենաբարձր կարգաթիվ ունեցողի։

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի` պետական աջակցության հաշվին մուտքագրվող չափը`

  • երրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,
  • չորրորդ երեխայի ծնվելու դեպքում` հինգ հարյուր հազար դրամ,
  • հինգերորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու դեպքում` մեկ միլիոն դրամ.

Դիմելու կարգը

  • Դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվում են Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոն։
  • Տարածքային կենտրոնը 10 աշխատանքային օրվա ընթացքում ստուգում է տվյալները և ընդունում որոշում։
  • Մերժման դեպքում դիմողը 5 աշխատանքային օրվա ընթացքում ստանում է գրավոր ծանուցում։
  • Դիմելու վերջնաժամկետը՝ երեխայի ծննդյան ամսվանից հետո 12 ամիս։

Latest

Ողբերգшկան ավտովթար՝ Լոռու մարզում․ մшհացածն ու վիրավnրները ուսուցիչներ են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մասնակցելու եմ ընտրություններին». Գագիկ Ծառուկյան
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ․ ովքե՞ր կարող են ստանալ և ի՞նչ չափով
Քաղաքացին ընկել է Ողջի գետը
«Լավ-նա շաուրմա» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է․ 12 անձ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել
«Եթե դատարկ-դատարկ խոսացած լինի, հնարավոր ա` հանած լինեմ, Արշավիրն ո՞վ ա, որ ինձ բան ասեր»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ահա այս 8 պաճառն է, որ խելացի մարդիկ քիչ ընկերներ nւնեն
Կինն ամուսնուն խնդրեց, որ հանդիպման գնա ուրիշ կնոջ հետ. Այս պատմությունն հուզել է հազարավոր մարդկանց
Կենդանակերպի 3 տեսակի կանայք, որոնք կարող են գերել ցանկացած տղամարդ․․․