«Լավ-նա շաուրմա» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է․ 12 անձ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել

Անմիջապես արձագանքելով Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ) ստացված հաղորդագրությանն այն մասին, որ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել 12 անձ՝ սուր աղիքային վարակ ախտորոշմամբ, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել անհատ ձեռնարկատեր Սամվել Շահբազյանին պատկանող «Լավ-նա Շաուրմա» հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, փ․ Կոմիտաս 51), որտեղ սնվել են քաղաքացիները:

Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Տեսչական մարմնի Արագ արձագանքման բաժնի և Երևանի կենտրոնի տեսուչների կողմից իրականացված ստուգման ընթացքում նմուշառում է կատարվել առկա հումքից, սննդամթերքից և հանձնվել լաբորատոր փորձաքննության: Նաև պարզվել է, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների կոպիտ խախտումներով:

Մասնավորապես՝
– սննդի կառույցը ապահովված չի եղել տաք ջրով,
– օդափոխության համակարգը գտնվել է կեղտոտ վիճակում,
– շինությունների պատերը պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից,
– մուտքի դուռը բացվել է դեպի խոհանոցային տարածք և չի ունեցել միջատապաշտպան ցանց,
– սննդային թափոնների համար նախատեսված բեռնարկղը կառուցված չի եղել այնպես, որ հնարավոր լինի դրանք մաքրել և ախտահանել,
– սարքավորումները, գործիքները չեն ենթարկվել պատշաճ մաքրման և ախտահանման։

Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։

Լաբորատոր հետազոտության արդյունքները կհրապարակվեն:

Latest

Ողբերգшկան ավտովթար՝ Լոռու մարզում․ մшհացածն ու վիրավnրները ուսուցիչներ են․ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մասնակցելու եմ ընտրություններին». Գագիկ Ծառուկյան
Երեխայի ծննդյան միանվագ նպաստ․ ովքե՞ր կարող են ստանալ և ի՞նչ չափով
Քաղաքացին ընկել է Ողջի գետը
«Լավ-նա շաուրմա» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է․ 12 անձ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն է ընդունվել
«Եթե դատարկ-դատարկ խոսացած լինի, հնարավոր ա` հանած լինեմ, Արշավիրն ո՞վ ա, որ ինձ բան ասեր»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ահա այս 8 պաճառն է, որ խելացի մարդիկ քիչ ընկերներ nւնեն
Կինն ամուսնուն խնդրեց, որ հանդիպման գնա ուրիշ կնոջ հետ. Այս պատմությունն հուզել է հազարավոր մարդկանց
Կենդանակերպի 3 տեսակի կանայք, որոնք կարող են գերել ցանկացած տղամարդ․․․