Տղամարդը վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է արել․ հրապարակվել է դատավճիռը

Ավետիք Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա համաձայն չլինելով ՀՀ կառավարության կողմից վարած քաղաքականությանը, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործմամբ՝ 2025 թվականի ապրիլի 11-ին, իր ֆեյսբուքյան էջի միջոցով վարչապետի նկատմամբ կատարել է քաղաքական հայացքներով պայմանավորված բռնություն գործադրելու հրապարակային կոչ:

Այս մասին  տեղեկացանք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել հունիսի 23-ին և մակագրվել դատավոր Վարդան Հարությունյանին։ Խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

Նշվում է, որ 66-ամյա տղամարդը ֆեյսբուքյան իր օգտահաշվով անձնական հանգամանքներով պայմանավորված՝ վարչապետի նկատմամբ կատարել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու և քարոզելու վերաբերյալ մեկնաբանություն։

Դատարանը վճռել է Ավետիք Մ․-ին մեղավոր ճանաչել է Քրեական օրենսգրքով նախատեսված արարքում և նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել հանրային աշխատանքներ՝ 100 ժամ տևողությամբ:

Դատական ակտը հրապարակվել է հուլիսի 1-ին։

Latest

Արտակարգ դեպք՝ Շիրակի մարզում․ հրդեհ է բռնկվել Գյումրիում հայտնի «Ֆուդ Թայմ» սննդի կետում. ՏԵՍԱՆՅՈւԹ
Մնում է Փաշինյանից հետո գնամ ՔՊ վարչության նիստին, հա՞, չի լինի այդպես. Տեսանյութ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնասիրության հարց չի՞ բարձրանում ձեր առջև. sms-ի հույսով եք եկել
Ի՞նչ է պատահել հայտնի բլոգերին
Ռուսաստանը սեպտեմբերի 11-ից կսկսի արտաքսել օրինախախտ միգրանտներին
«Կարծում էի՝ լավ թեկնածու եմ, բայց ՔՊ-ն այլ որոշում է ընդունել»․ Զարուհի Բաթոյան
Քրիստինա Եղոյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Նիկոլ Փաշինյանն էլի անցել է հեծանիվ վարելուն. այսօր էլ 25 կմ է վարել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ի՞նչ խնդիր կա, որ դասագրքերը կրթական տարվա մեկնարկին զուգահեռ չկան. Թովմասյան (տեսանյութ)