
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է «Մարտի 1»-ի վերաբացված գործով դատական նիստը։ «Այս մեղադրական եզրակացությունը ի սկզբանե չի գրվել իրավաբանների կողմից, սա եղել է քաղաքական փաստաթուղթ, որը որոշ գրասենյակներից ուղարկվել է դատախազություն։ Ըստ էության քաղաքական գրասենյակներում կազմած փաստաթուղթը, շատ փոքրիկ փոփոխություններով, դարձավ մեղադրական եզրակացություն, և սրա հետ է կապված, որ այս մեղադրական եզրակացության հետ կան ուղղակի այնպիսի անհեթեթություններ, որոնք համատեղելի չեն իրավական, սահմանադրական կամ որևէ այլ ձևակերպումնների հետ»,- իր խոսքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ չհամաձայնելով մեղադրող կողմի եզրակացությունների հետ։
Հիմա ինչ է բխում սրանից․ ոնց է կարելի փոխել իշխանական համակարգը՝ միայն հանրաքվեով, հանրաքվե չի եղել, ինչ պետք է աներ նախագահը՝ իհարկե պետք էր իշխանական համակարգը պահպաներ. սա իմ սուրբ պարտականությունն էր, սահմանադրական պարտականությունը: Հիմա այս մեղադրական եզրակացությամբ ստացվում է, որ ինձ մեղադրում են նրա մեջ, ինչն իմ պարտականությունն էր, ինչով ես պիտի զբաղվեի որպես ՀՀ նախագահ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը: