
Երեխայի հայրը բժիշկներին հայտնել է, որ սեպտեմբերի 4-ին ժամը 19։00-ից մինչև 20։00-ն ընկած ժամանակահատվածում «Թումանյանի» անվան զբոսայգում վիճաբանություն է ծագել իր որդու և 2 հասակակից տղաների միջև, որի ժամանակ էլ վերջիններս ձեռքերով հարվածներ են հասցրել Ռ․ Հ․-ի դեմքին և գլխին՝պատճառելով մարմնական վնասվածքներ։
ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնի ծառայողները ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելիս և ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Ռ․ Հ․-ին մարմնական վնասվածքներ են պատճառել Երևանի բնակիչներ 14-ամյա Է․ Ղ․-ն և 14-ամյա Է․ Գ․-ն։
Դեպքի փաստով ոստիկանության Մաշտոցի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։