ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչու՞ է ատրճшնшկը մնացել ձեռքին. գործարարի ինքնшսպшնnւթյան վարկածը լուրջ քննարկվում է

«Կապիտալ Բիլդ» ընկերության սեփականատերերից Կարեն Գասպարյանի ինքնшսպшնության դեպքը շարունակում է հարցերի տեղիք տալ իրավապահների մոտ։

Ինչպես հայտնի է՝ Գասպարյանին մահացած գտել են օգոստոսի 18-ին՝ Երևանի Դեմիրճյան 1 հասցեում՝ շենքի ավտոկայանատեղիում՝ մեքենայի մեջ։ Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով՝ իրավապահները զարմացել են, որ կրակոցից հետո шտրճшնակը մնացել է ամուր Գասպարյանի ձեռքում ձիգ պահած, ինչը քիչ հավանական է նման դեպքերում։ Այս հանգամանքը քննության կարիք ունի, և նշանակվել են համապատասխան փորձաքննություններ։ Տրամաբանորեն, шտրճшնակը պետք է թռչեր ձեռքից կամ գոնե տեղաշարժվեր, բայց մնացել է ձիգ իր ձեռքին:

Բացի այդ, ArmLur.am-ի ձեռքում հայտնվել են դեպքի վայրից բացառիկ լուսանկարներ, որոնք էլ ավելի են սրել կասկածները։ Դեպքի վայր ժամանած իրավապահներն անմիջապես ստուգել են տեսախցիկների տեսագրությունները, որտեղ երևում է՝ ինչպես է Գասպարյանը մենակ մտնում կայանատեղի, նստում մեքենան և կրակում։ Հարևաններն ու ծանոթները պատմել են ArmLur.am-ին, որ վերջին շրջանում գործարարը եղել է հոգեբանական ծանր վիճակում, խուսափել է շփումներից, անգամ հրաժարվել է մասնակցել ընկերական միջոցառումներին՝ պատճառաբանելով տրամադրության բացակայությունը։ Խոսվում է նաև նախկինում ունեցած ֆինանսական խնդիրների մասին, թեև դրանք վերջին շրջանում լուծվել էին։

Հավելենք, որ դեպքի առթիվ քննչական մարմինները հարուցել են քրեական վարույթ՝ ՔՕ 162-րդ հոդվածի (ինքնասպաшնության հասցնելը) և 335-րդ հոդվածի (ապօրինի հրազեն պահելը) հիմքով։ Քննությունը շարունակվում է, և առաջիկայում փորձաքննությունների արդյունքները պետք է պարզաբանեն՝ Գասպարյանի մահը իսկապե՞ս ինքնшսպшնություն էր, թե կան այլ հանգամանքներ։

Latest

Մի շարք հասցեներում Հոսանքազրկումներ կլինեն
Օրը չափազանց հարմար է բազմաբնույթ խնդիրների լուծման համար․ օրվա աստղագուշակ
Ցմա՛հ տվեք, պրծեք, բայց մի՛ խոշտանգեք ինտելեկտս, փրկե՛ք ինձ դրանից, հույս չփայփայեք, չե՛մ խնդրելու. Միքայել Սրբազան
Պատժվո՞ւմ է արդյոք մшրմնшվաճառությամբ զբաղվելը Հայաստանում
«Շոկի մեջ վիճակ». Անաիս Սարդարյանը պատմել է, թե ինչ վիճակում է հայտնվել երեխայի համար դասագիրք գնելիս
4 հանգամանք, երբ ամուսնությունը օրենքով արգելված է. իսկ դուք գիտեի՞ք
«Լույս իջնի շիրիմիդ»․ Կորուստ՝ Զառա Արամյանի ընտանիքում
ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է, ՈՐ ԱԼԻԵՒԻ «ԱՉՔԵՐՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ «ՀՈՒՅՍ» Է ՏԵՍԵԼ
Նիկոլը համարձակվել է Իլհամին հակադարձել. ի՞նչն է նրան հունից հանել