2 ավտոբուսներ բախվել են իրար ու հրդեհվել. 37 հոգի զոհվել է

Տանզանիայի հյուսիսային հեռավոր հատվածում երկու ավտոբուսների բախման և հրդեհի հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել, հայտնում է Associated Press-ը։

Երկրի նախագահ Սամիա Սուլուհու Հասանը կիրակի օրը իր հայտարարության մեջ խորը վիշտ է հայտնել վթարի կապակցությամբ, որի հետևանքով զոհվել է առնվազն 37 մարդ, ևս 30-ը՝ վիրավորվել։

Բախումը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան Կիլիմանջարոյի տարածաշրջանի Սաբասաբա շրջանում՝ Մոշի-Տանգա մայրուղու վրա։ Զոհերի ինքնությունն ու ազգությունն այս պահին պարզված չեն։

Նախագահը կոչ է արել ավելի խստորեն պահպանել ճանապարհային անվտանգության կանոնները՝ հայտարարելով, որ նման ողբերգությունները շարունակում են ծանր անդրադառնալ տանզանական ընտանիքների կյանքի վրա։

Վերջին տարիներին Տանզանիայի կառավարությունը բազմիցս կոչեր է արել կրճատել ճանապարհներին մահացության դեպքերի թիվը, որոնք չեն դադարում՝ չնայած անվտանգության ապահովմանն ուղղված տարբեր արշավներին։

Latest

2 ավտոբուսներ բախվել են իրար ու հրդեհվել. 37 հոգի զոհվել է
Արթիկի քաղաքապետի որդին վթարի է ենթարկել անչափահասի. նրան տեղափոխել են հիվանդանոց
Պետությունը պարտավոր է մեկուսացնել ահաբեկչություններ պլանավորողներին. ես պաշտպանում եմ այս օրակարգը
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Եռօրյա հարսանիքն ավարտվեց. նկարներ Amazon-ի հիմնադրի և հեռուստահաղորդավարուհու հարսանիքից
Փեսա-աներ վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով. հիվանդանոց տեղափոխվածները փորձել են բաժանել կռիվը
ՎԻԴԵՈ. Հայկոն և Հասմիկ Կարապետյանը՝ 2000 թվականին
Պայթյունի հետևանքով 16 մարդ զոհվել է. պայթուցիկներով լի մեքենան մխրճվել է զինվորների շարասյան մեջ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան
ՎԻԴԵՈ. Բնակիչների գլխին ուղղաթիռից փող է թափվել. ավտոլվացման կետի մահացած տիրոջ վերջին ցանկությունն են կատարել