Փեսա-աներ վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով. հիվանդանոց տեղափոխվածները փորձել են բաժանել կռիվը

Դանակահարություններ են տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Անիի բաժնում, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարալիկ քաղաքում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ 2 քաղաքացի դանակահարվել է։

Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի են, ու կարճ ժամանակ անց Մարալիկի հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Անիի բաժին, որ դանակահարված վիճակում Մարալիկ քաղաքից իրենք Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել 2 դանակահարված քաղաքացու։

Արդեն դեպքի վայրում Մարալիկ քաղաքի Հրանտ Շահինյան փողոցում պարեկները հայտնաբերում են  բջջային հեռախոս, հողաթափ և արծաթափայլ դանակ։

Իսկ քրեական ու համայնքային ոստիկաններն էլ պարզում են, որ դանակահարությունը տեղի է ունեցել նշված վայրում։

Դեպքի փաստով Վ. Լորեցյանի կողմից  նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վիրավորների ինքնությունը։

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվելցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին.

«Դանակահարվածները կապ չեն ունեցել հիմնական վիճաբանության հետ։ Երբ փեսա ու աներ իրար հետ վիճել են ընտանեկան հարցի շուրջ, որը տեղի է ունեցել աներոջ տանը, ապա շարունակվել Հ. Շահինյան փողոցում, այդ ժամանակ այդ 2 տղամարդիկ փորձել են հանդարտեցնել ու բաժանել վիճաբանող փեսային ու աներոջը, և այդ պահին նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել նրանց, ապա իր ավտոմեքենայով դիմել փախուստի»։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները արդեն գիտեն ենթադրյալ կասկածյալի ինքնությունը և  ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքներն ամբողջական պարզելու, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Latest

ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Եռօրյա հարսանիքն ավարտվեց. նկարներ Amazon-ի հիմնադրի և հեռուստահաղորդավարուհու հարսանիքից
Փեսա-աներ վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով. հիվանդանոց տեղափոխվածները փորձել են բաժանել կռիվը
ՎԻԴԵՈ. Հայկոն և Հասմիկ Կարապետյանը՝ 2000 թվականին
Պայթյունի հետևանքով 16 մարդ զոհվել է. պայթուցիկներով լի մեքենան մխրճվել է զինվորների շարասյան մեջ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան
ՎԻԴԵՈ. Բնակիչների գլխին ուղղաթիռից փող է թափվել. ավտոլվացման կետի մահացած տիրոջ վերջին ցանկությունն են կատարել
ՖՈՏՈ. Facebook-ն արգելափակել է Կաթողիկոսի և Սրբազանների մասին Փաշինյանի ոչ կոռեկտ գրառումը. նա ստիպված է քաղաքակիրթ արտահայտվել
ՖՈՏՈՆԵՐ. Հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի. նա պարանով կախվել է
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց