ՖՈՏՈՆԵՐ. Հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի. նա պարանով կախվել է

Այսօր՝ հունիսի 28-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Վարդենիս քաղաքի տներից մեկում տղամարդու դի կա։

Shamshyan.com-ի տեղեկություններով, պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է։ Ոստիկանները ու պարեկները նշված հասցեին կից խորդանոցում հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի, ով, ըստ նախնական տեղեկությունների, առաստաղից պարանով կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել:

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի փաստով Վարդենիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Latest

ՎԻԴԵՈ. Հայկոն և Հասմիկ Կարապետյանը՝ 2000 թվականին
Պայթյունի հետևանքով 16 մարդ զոհվել է. պայթուցիկներով լի մեքենան մխրճվել է զինվորների շարասյան մեջ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան
ՎԻԴԵՈ. Բնակիչների գլխին ուղղաթիռից փող է թափվել. ավտոլվացման կետի մահացած տիրոջ վերջին ցանկությունն են կատարել
ՖՈՏՈ. Facebook-ն արգելափակել է Կաթողիկոսի և Սրբազանների մասին Փաշինյանի ոչ կոռեկտ գրառումը. նա ստիպված է քաղաքակիրթ արտահայտվել
ՖՈՏՈՆԵՐ. Հայտնաբերել են 63-ամյա տղամարդու դի. նա պարանով կախվել է
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց
Միքայել Աջապահյանի դատական նիստը հետաձգվել է
Դատավոր` ով քաղաքական հետապնդման գործերով ոչ մի «փուստ» չի տվել. սրբազաններին դատող դատավորը