Արթիկի քաղաքապետի որդին վթարի է ենթարկել անչափահասի. նրան տեղափոխել են հիվանդանոց

Այսօր՝ հունիսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 74 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արթուր Ոսկանյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և կողաշրջվել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի, ով անչափահաս է, տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, երեխայի կյանքին վտանգ չի սպառնում։

Վարորդը Արթիկի քաղաքապետ Անանիկ Ոսկանյանի որդին է։

Latest

2 ավտոբուսներ բախվել են իրար ու հրդեհվել. 37 հոգի զոհվել է
Արթիկի քաղաքապետի որդին վթարի է ենթարկել անչափահասի. նրան տեղափոխել են հիվանդանոց
Պետությունը պարտավոր է մեկուսացնել ահաբեկչություններ պլանավորողներին. ես պաշտպանում եմ այս օրակարգը
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Եռօրյա հարսանիքն ավարտվեց. նկարներ Amazon-ի հիմնադրի և հեռուստահաղորդավարուհու հարսանիքից
Փեսա-աներ վիճաբանությունն ավարտվել է դանակահարություններով. հիվանդանոց տեղափոխվածները փորձել են բաժանել կռիվը
ՎԻԴԵՈ. Հայկոն և Հասմիկ Կարապետյանը՝ 2000 թվականին
Պայթյունի հետևանքով 16 մարդ զոհվել է. պայթուցիկներով լի մեքենան մխրճվել է զինվորների շարասյան մեջ
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին տեղափոխեցին ԱԱԾ մեկուսարան
ՎԻԴԵՈ. Բնակիչների գլխին ուղղաթիռից փող է թափվել. ավտոլվացման կետի մահացած տիրոջ վերջին ցանկությունն են կատարել