ՔՊ-ականները վախեցած են անհետ կորածների ծնողներից. զգուշավոր են ԱԺ մուտք ու ելք անում

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է թիմին չիջնել Բաղրամյան պողոտա` անհետ կարածների ծնողների մոտ: Ըստ մեր աղբյուրների՝ Փաշինյանն ասել է, որ ինքն արդեն հայտարարել է, թե այդ գործով աշխատանքներ տարվում են, ու անիմաստ է իջնել ու ինչ-որ բան խոսել Բաղրամյան պողոտան շուրջ 3 օր փակած անհետ կորածների ծնողների հետ:

Մինչդեռ ոչ մի տեսանելի բան չի արվում: Իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ հարցը շատ խիստ է դրված ՔՊ-ում, ըստ նրանց՝ Փաշինյանի կարծիքով գործը նորմալ հունով ընթանում է, ու իմաստ չկա խառնվելու պրոցեսին: Ի դեպ, մենք տեղեկացանք, որ ՔՊ-ական պատգամավորները շատ զգուշավոր են ԱԺ մուտք ու ելք անում, քանի որ շատ վախվորած են, մտածում են, որ ծնողները կարող են ցանկացած քայլի դիմել նրանց հետ հանդիպելիս: Իսկ ծնողները չեն էլ թաքցնում, որ վճռական են տրամադրված, հստակ գործողություններ են ակնկալում, քանի որ շուրջ 5 տարի է՝ իշխանությունները նրանց խաբում են:

Հիշեցնենք, որ նախօրեից անհետ կորածների հարազատները փակել են Բաղրամյան պողոտան, պահանջում են կա’մ պաշտոնում վերականգնել ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին, որն իրենց հարցերով էր զբաղված, հույս էր արթնացրել մարդկանց մեջ, որ կվերադարձվեն անհետ կորածները, կամ նրանց մասունքները, կա՛մ ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանից են պահանջում, որ շարունակի Աբազյանի աշխատանքը նույն տեմպով, նույն կետից՝ առանց հետ գնալու»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Latest

Փաշինյանի կառավարությունը բռնել է «շրջափակման քաղաքականություն». Ոստիկանությունն ընկել է Վիկտոր Մնացականյանի և Թելման Թադևոսյանի հետևից
«Որևէ ճնշում, որևէ վախեցում, որևէ սուտ չի կարող շեղել մեզ մեր ճանապարհից». Սամվել Կարապետյանի կնոջ հայտարարությունը
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ու Ոստիկանությունը բերվել են թիվ 1 մարտական պատրաստության. ինչ է կատարվում Հայաստանում
Գյումրու մանկատանը 1 տարեկան երեխա է մահացել. ով է գտել նրա մարմինը
ՔՊ-ականները վախեցած են անհետ կորածների ծնողներից. զգուշավոր են ԱԺ մուտք ու ելք անում
Որոշել են Սամվել Կարապետյանին տեղափոխել ԱԱԾ-ի մեկուսարան կամ «Վարդաշեն» ՔԿՀ, սակայն վերջին պահին տեղափոխել են Արմավիրի բանտ. ինչու
«Հազարավոր կորուստների պատճառ դարձավ, հիմա էլ, հանդես է գալիս որպես գլխավոր ուխտոլոգ…». Տեր Գաբրիել Վարդանյան
Իրանը շտապում է նավթը դուրս հանել. սպառնալիքներ կան
Զվարթնոց օդանավակայանում, Լևոն Քոչարյանին, ԱԱԾ-ն թույլ չի տվել ինքնաթիռ բարձրանալ