
Իրանը շտապում է նավթը դուրս հանել հարվածների սպառնալիքի պատճառով:
Նշենք, որ այսօր ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆֆը և Իրանի ԱԳՆ Աբբաս Արաղչին Իրան-Իսրայել հակամարտության մեկնակից ի վեր մի քանի հեռախոսազրույց են ունեցել՝ փորձելով գտնել ճգնաժամի դիվանագիտական լուծում: Արաղչին հայտնել է, որ Թեհրանը չի վերադառնա բանակցություններին, մինչև Իսրայելը չդադարեցնի հարձակումները:
ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են այս հանգստյան օրերին Իրանին հնարավոր հարվածներ հասցնելուն, հաղորդում է Bloomberg-ը:
Իսկ The Wall Street Journal-ը գրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի վրա հարձակվելու ծրագիր է պատրաստել, հավանություն տվել ու ներկայացրել իր ավագ օգնականներին։