
Իրանը պնդում է 5-րդ սերնդի F-35 իսրայելական 2 ինքնաթիռ խոցելու մասին։ Նրանց տեղեկություններով՝ մեկ օդաչու գերի է վերցվել։ Նշվում է, որ նա կին օդաչու է:

Լուսանկարներն ու տեսանյութերը որպես հաստատում իրանական ԶԼՄ-ները չեն ներկայացնում։
Իրանի կողմից արձակված մի քանի հրթիռներ հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին, հայտնում է IRNA գործակալությունը:
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտնել է, որ հարվածները հասցվել են Իսրայելի տասնյակ թիրախների, ռազմական և օդային բազաների։
Բնակչությունը տարհանվել է ապաստարաններ:
Տեսանյութն` այստեղ