Դիրքերից հանել են տվել խաչերն ու աղոթելու անկյունները. բանակում չեն թողնում աղոթել

«Հրապարակ» թերթը գրում է. «Վարդենիսի  շրջանում մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներից մեկը պատմեց, որ հրամկազմը դիրքերից հանել է տվել խաչերն ու աղոթելու անկյունները, որտեղ սահման պահող տղաներն աղոթում են։ Մենք հետաքրքրվեցինք եւ պարզեցինք, որ ՊՆ-ն դեռեւս տարեսկզբին է հրահանգել մարտական դիրքերից հեռացնել հոգեւոր անկյունները, պարզապես վերջին շրջանում ավելի խստացրել են եւ անցել գործուն քայլերի։ Պաշտպանական գերատեսչությունից, բնականաբար, չհաստատեցին տեղեկությունը․ «Չի համապատասխանում իրականությանը»։

Ի դեպ, ավելի վաղ էլ գրել էինք, որ կառավարությունը շրջաբերական է իջեցրել ՏԻՄ-երին` միջպետական ճանապարհներից խաչերը հեռացնելու մասին: Այս լուրն էլ էին սկզբում հերքում։ Ակնհայտ է, որ իշխանությունների՝ Հայ առաքելական եկեղեցու դեմ պայքարը միայն հոգեւորականների կուսակրոնության խախտմամբ եւ կաթողիկոսին հեռացնելու տեսլականով չէ պայմանավորված, այլ առավել խորքային պատճառներ կան։

Latest

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Սյունիքում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են արվել
Իսրայելը փակեց Թել Ավիվի օդանավակայանը
«Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով. մենք 30 տարի զրկված ենք եղել այդ հնարավորությունից». Հաջիև
ՎԻԴԵՈ. Ամերիկայում տեղի ունեղած ջրհեղեղից 11 մարդ է մահացել
Իրանը պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային
Դիրքերից հանել են տվել խաչերն ու աղոթելու անկյունները. բանակում չեն թողնում աղոթել
ChatGPT-ն վերլուծել է, թե որքանո՞վ է հնարավոր Իրանի կողմից միջուկային զենքի փորձարկումն առաջիկա ժամերին
Առաջիկա ժամերին Թեհրանը կանցկացնի միջուկային զենքի փորձարկում
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարություն է արել