Աշոտ Փաշինյանը հրաժարվել է իր ընտանիքից ու կապ չունի նրանց հետ. նա հայտարարագիր չի ներկայացրել

Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները յուրաքանչյուր տարվա մայիս ամսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում նախորդող տարվա իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերը՝ ներկայացնելով իրենց ունեցվածքը, դրամական միջոցներն ու ծախսերը։

Փաշինյանների ընտանիքը ևս բացառություն չի կազմում․ Oragir.News-ն ուսումնասիրել է Փաշինյանների ընտանիքի անդամների հայտարարագրերը, և այսօր դրանք կներկայացնի իր ընթերցողների դատին։

Հայտարարագրերն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի չափահաս որդին՝ Աշոտ Փաշինյանը հայտարարագիր չի ներկայացրել։ Ավելին՝ Աշոտն անգամ նշված չէ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ բնակվող անձանց ցանկում․ դրանում ընդգրկված են կառավարության ղեկավարի քաղաքացիական կինը, ու վերջիններիս դուստրերը՝ Մարիամ, Շուշան և Արփի Փաշինյանները։ Վերջին երկուսն անչափահաս են և հայտարարագիր ներկայացնելու պարտավորություն չունեն։

Այսպիսով՝ այս ամենի համադրության արդյունքում փաստացի հաստատվում են մամուլում տևական ժամանակ շրջանառվող այն տեղեկությունները, որ Աշոտ հրաժարվել է իր ընտանիքից ու չի ցանկանում վերջիններիս, հատկապես ծնողների հետ ոչ մի տեսակի կապ ունենալ։ Մամուլը գրում էր, որ Աշոտ Փաշինյանը հավանաբար հրաժարվել է իր ընտանիքից ու չի ցանկանում նրա անդամների հետ ոչ մի տեսակի կապ ունենալ։ Մամուլում առկա տեղեկություններով՝ վերջինս տևական ժամանակ է, ինչ բնակվում է Արարատի մարզի գյուղերից մեկում՝ տնակում։

Ուշագրավ է, որ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը շարունակաբար թիրախավորում է Հայ Առաքելական եկեղեցուն, հետաքրքրվում՝ նրա սպասավորները, այդ թվում՝ Վեհափառ Հայրապետը, երեխաներ ունե՞ն, թե՞ ոչ, մինչդեռ սեփական որդին փաստացի հրաժարվել է իր ընտանիքից ․․․

Latest

Ձերբակալել են Հովիկ Աբրահամյանին. այս պահին խուզարկում են նրա տունը
Սուրեն Պապիկյանն առողջական լուրջ խնդիրներ ունի. նիստին չի մասնակցի
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Իսրայելի խանութներում ապրանքներ չկան. մարդիկ գնում են ջուր, հաց, մանկական սնունդ
ՎԻԴԵՈ. Հորդանանում հնչում են օդային հարձակման սիրեններ
ՎԻԴԵՈ. «Դոմփել բառից ավելի վատ բառեր եմ օգտագործում». ինչպես է արտահայտվում ՔՊ-ական մարզպետը
ՖՈՏՈՆԵՐ. Փաշինյանի գրառման տակ 1000-ից ավել հայհոյանք, վիրավորանք ու քննադատություններ են
Հնդկաստանում տեղի ունեցած ավիավթարից ողջ մնացած միակ փրկվածը. ինչ է պատմում նա
Հանրապետական հիվանդանոցի պատուհանից քաղաքացին ցած է նետվել. նա վիրաբուժական բաժանմունքում էր բուժվում
Ոստիկանությունը ձերբակալել է պահնորդական ծառայողների, որոնք ծառայություն են մատուցում Արթուր Վանեցյանին