Հանրապետական հիվանդանոցի պատուհանից քաղաքացին ցած է նետվել. նա վիրաբուժական բաժանմունքում էր բուժվում

Այսօր Երևանում՝ «Արմենիա» բժշկական կենտրոնում, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Ժամը 16։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի  նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության բաժնում օպերատիվ տեղեկություններ  են ստացվել, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից քաղաքացին իրեն ցած է նետել։

Ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածը Երևանի բնակիչ, 68-ամյա Գևորգ Կ․-ն է, ով նշված հիվանդանոցի 5-րդ հարկի վիրաբուժական բաժանմունքի պատուհանից իրեն ցած է նետել։

Դեպքի փաստով քննչական բաժնում  նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

 

Latest

ChatGPT-ն վերլուծել է, թե որքանո՞վ է հնարավոր Իրանի կողմից միջուկային զենքի փորձարկումն առաջիկա ժամերին
Առաջիկա ժամերին Թեհրանը կանցկացնի միջուկային զենքի փորձարկում
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարություն է արել
ՖՈՏՈՆԵՐ. ՎԻԴԵՈ. Իրանը 5-րդ սերնդի F-35 իսրայելական ինքնաթիռներ է խոցել. մեկ կին օդաչու է գերի վերցվել. թարմացված
ՎԻԴԵՈ. Կադրեր հենց հիմա հռթիռակոծվող Թել Ավիվից. Իրանն իր գործողությունն անվանել է «Խիստ պատիժ»
ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Իսրայելում հայտարարվեց տագնապի կարմիր մակարդակ. Իրանը սկսեց պատասխան գործողությունները
ՖՈՏՈ. Իսրայելը 12 ժամվա ընթացքում վերացրել է Իրանի ռազմական հրամանատարության գրեթե ամբողջ անձնակազմին
Պատմության մեջ ամենախոշոր հրթիռային հարձակումը կսկսվի ժամերի ընթացքում. ինչ է պլանավորել Իրանը
Վեդիում 3 տարեկան երեխան հանկարծամահ է եղել