Վեդիում 3 տարեկան երեխան հանկարծամահ է եղել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 11-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Վեդիի բաժնում տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկում 3 տարեկան երեխա է հանկարծամահ եղել։

Տեղում ոստիկանները պարզել են, որ ժամը 08։30-ի սահմաններում 3-ամյա Ա․ Օ․-ն տանը հանկարծամահ է եղել։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Latest

Իրանի միջուկային օբյեկտների ռմբակոծություններից հետո Սյունիքում ռադիոակտիվ ֆոնի չափումներ են արվել
Իսրայելը փակեց Թել Ավիվի օդանավակայանը
«Բաքուն Երևանից քայլեր է ակնկալում «Զանգեզուրի միջանցքի» մասով. մենք 30 տարի զրկված ենք եղել այդ հնարավորությունից». Հաջիև
ՎԻԴԵՈ. Ամերիկայում տեղի ունեղած ջրհեղեղից 11 մարդ է մահացել
Իրանը պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային
Դիրքերից հանել են տվել խաչերն ու աղոթելու անկյունները. բանակում չեն թողնում աղոթել
ChatGPT-ն վերլուծել է, թե որքանո՞վ է հնարավոր Իրանի կողմից միջուկային զենքի փորձարկումն առաջիկա ժամերին
Առաջիկա ժամերին Թեհրանը կանցկացնի միջուկային զենքի փորձարկում
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարություն է արել