
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը ազատման դիմում է գրել:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն Ազատման դիմումի հիմքում խորը արմատներ կան:
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն ազատումից առաջ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի եւ ՀՀ ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի միջեւ տևական ժամանակ կոնֆլիկնտներ են եղել ու տևական ժամանակ ներքին կոնֆլիկտային վիճակը հնարավոր չի եղել խաղաղացնել ու բանը հասել է անգամ վիրավորանքներին: Այս լարված մթնոլորտի մասին խոսակցությունները հասել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու հանգուցալուծումը եղել է այն , որ Արամ Հովհաննիսյանը հրաժարական տա, Հովհաննիսյանը գերեդասել է դիմում գրել ու լուռ հեռանալ:
ArmLur.am-ը փորձեց մեկնաբանություն խնդրել Արամ Հովհաննսիյանից , սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին , իսկ ահա ՆԳՆ-ից ի պատասխան մեր տեղեկություների պաշտոնապես հայտնեցին , որ տեղեկութհյունները իրականությանը չեն համապատասխանում։