
Առավոտյան վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Արամուս գյուղի Տիգրանաձորի խճուղում՝ թիվ 2 հասցեի դիմաց, Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Վոլոդյա Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Կոտայքի մարզի բնակիչ 9-ամյա Պ․ Ն․-ին։
Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խումբը վիրավորին նախ տեղում առաջին բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոն։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։