
Այսօր առավոտյան խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ 37-ամյա Կարեն Խ-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 28 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել է Հյուսիս-հարավ նոր կառուցվող ճանապարհին տեղադրված երկաթե արգելապատնեշներին, ապա բետոնե պաշտպանիչ քարերին և բռնկվել:

Վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Վարորդը կարողացել է ժամանակին դուրս գալ ավտոմեքենայից, որում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից:
Հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան ամբողջությամբ վերածվել է մոխրակույտի: Ավտոմեքենան շահագործվում էր ծաղիկներ տեղափոխելու նպատակով: