«Ազգովի դառնում ենք մենք անազգ, Եվ անզգայանում ենք օրեցօր». Ավետ Բարսեղյանը գրառում է արել հակաեկեղեցական արշավի ֆոնին

Ավետ Բարսեղյանը գրառում է կատարել երկրում ստեղծված իրավիճակի ֆոնին.

«Ազգովի»

Ազգովի նստել ենք վերելակ

Ու իջնում ենք հատակից անդին,

Ազգովի՝ դատավորի գլխարկ

մենք հագած, դատում ենք հենց մեր դին…

Մուրճը խփելով՝տալիս վճիռ,

Նստելու տարին ենք որոշում,

հենց մեր ճակատին դաջում կնճիռ

Ու իրար անվերջ ներքև քաշում:

Ազգովի դառնում ենք մենք անազգ,

Եվ անզգայանում ենք օրեցօր,

Ազգովի՝ դեպի խավար խենթ վազք,

Անզիջում անկում խելացնոր..

Պատմության անիվն է պտտվում,

Նոր չէ կեղտաջուրը հին փոսի,

Ու նորից Անհատն Ազգի նետվում,

Իր կյաքով պահում է Քրիստոսի

Խաչը՝ պետության գլխին դրված:

Տեր Աստված, փրկեա զ՝մեզ ի չարէ,

Երկնքում կա Դատ ու Դատաստան,

Ախր այնքա՛ն թանկ ենք վճարել

Ունենանք որ Ազգ ու Հայաստան…

Latest

Վրաստանն արգելել է վրացական գրանցմամբ ինքնաթիռը Հայաստանի ֆուտբոլի հավաքականին տանի Կոսովո. ինչն է պատճառը
ՎԻԴԵՈ. Խայտառակություն. համացանցում տարօրինակ են որակում նախկին ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանի անգլերենի իմացության մակարդակն ու կարդալու ունակությունը
ՎԻԴԵՈ. Աշխատողը, ծխախոտը բերանում, բացել է վառելիքով լի մեքենան. կադրերում երևում է, թե ինչպես է պայթյունի ալիքը նրան օդ շպրտում
ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. Ծաղիկներ տեղափոխող «Ford»-ն այրվել, վերածվել է մոխրակույտի. Երևան-Գյումրի ավտոճանապարհին ահռելի խցանում է
ՎԻԴԵՈ.Փաշինյանն ուժայիններին հանձնարարել է հոգևորականների ցուցակ կազմել. նրանց նկատմամբ գործողություններ կանեն
ՎԻԴԵՈ. Կոմիտասի պողոտայից ամուսինները երեխա են գողացել. հասել են Բագրատաշենի անցակետ, որպեսզի երկրից դուրս գան
Ինքնասպանություն թե՞ սպանություն. Նորագավիթի սեփական տան բակում հայտնաբերվել է կնոջ մարմին
ՎԻԴԵՈ. Ում կփոխարինի Էլիզ Մելիքյանը՝ «վերջին զանգ» սերիալում. Էլիզը մուտք է գործում սերիալ
«Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը պարտադիր է». հայտարարել է Ադրբեջանի դեսպանը