ՖՈՏՈ. ՎԻԴԵՈ. Կրակոցներ Երևանի կենտրոնում. հայտնաբերվել է 6 կրակած փամփուշտ. կադրեր կրակոցների վայրից

Երեկ, կրակոցներ են հնչել Երևանում Ժամը 23:15-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոտիկանության քրեական ոստիկանության գլխավոր վաոչությունում, Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում միաժամանակ օպերատիվ տեղեություններ են ստացվել, որ Վարդանանց փողոցում կրակոցներ են հնչել: Ոստիկաններն ու պարեկները Վարդանանց 5 հասցեում գտնվող գարեջրատան դիմաց հայտնաբերել են ինքնաձիգից արձակված մոտ 6 կրակված պարկուճ, սրճարանի մետաղյա դռանն ու ներսում եղած զովացուցիչ ըմպելիքների համար տեղադրված սառնարանի վրա՝ կրակոցի հետքեր:

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցի հետևանքով տուժածներ չկան, քանի որ քրեական ու համայնքային ոստիկանները Երևանում գործող բոլոր հիվանդանոցներ օպերատիվ խմբեր են ուղարկել, և պարզել, որ հիվանդանոց վիրավոր քաղաքացի կամ քաղաքացիներ չեն տեղափոխվել:

Դեպքի փաստով «խուլիգանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ քրեական և համայնքային ոստիկանները որոշ հանգամանքներ պարզել են, սակայն նախաքննության շահերից ելնելով որոշ հանգամանքներ այս պահին չենք հայտնում:

Տեսանյութն` այստեղ

 

Latest

ՎԻԴԵՈ. Կադրեր, թե ինչպես են 2 անցորդ թքում Երուսաղեմի հայկական վանքի մուտքին
ՎԻԴԵՈ. Մեքենա է այրվում. այն վերածվել է մոխրակույտի
ՎԻԴԵՈ. Մագա Հարությունյանն իրենց տանից թուղթ ու գիր է գտել. ինչ է փոխանցում Մագան թուղթ ու գիր անողին
«Mercedes»-ը վրաերթի է ենթարկել 9 տարեկան երեխային. ինչ է տեղի ունեցել Արամուսում
Դպրոցական ավտոբուս է վթարի ենթարկվել. 21 երեխա վիրավոր է
«Ազգովի դառնում ենք մենք անազգ, Եվ անզգայանում ենք օրեցօր». Ավետ Բարսեղյանը գրառում է արել հակաեկեղեցական արշավի ֆոնին
ՎԻԴԵՈ. Ուկրաինան ջրի տակից հարվածել է Ղրիմի կամրջին
Փաշինյանի ծնունդին` ալկոհոլի բաժակներով, ՔՊ-ականները միմյանց հետ կատակներ են արել թե՝ «փնտրվում է քեռակինը»
Ինչու հեռացավ «Նիկոլի Արամը»․նա Փաշինյանի ծնունդին պատշաճ չի կազմակերպե՞լ Սեւանի ճանապարհը «փակելու» գործը