Հակակոռուպցիոն կոմիտեն կհասնի խոշոր ձկներին. ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեն գրոհ է սկսել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կոմիտեի աշխատակիցները առաջիկայում մտնելու են բոլոր տեսչական մարմիններ, թաղապետարաններ, համայնքապետարաններ: Իսկ ահա պատճառը կաշառքի կոռուպցիոն գործընթացների մասին օպերատիվ տվյալներն են։ Ասել է թե՝ առաջիկայում ձերբակալություններ են սպասվում, ու հուսանք, որ Կոմիտեի ձեռքերը կհասնեն խոշոր ձկներին, քանի որ դժվար թե վերոնշյալ կառույցների ղեկավարները տեղյակ չլինեն, թե ինչ գործընթացների մեջ են ներգրավված իրենց ենթակաները։

Նշենք, որ երեկ քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցներ էին ձերբակալվել կաշառքի քրեական վարույթի շրջանակում։ Ավելի ուշ իրավապահները մտան քաղաքաշինության տեսչական մարմին ու ձերբակալություններ սկսեցին, որը եւս կապված էր կաշառքի քրեական վարույթին։ Սա էլ դեռ քիչ չէր՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ՀՀ ՆԳՆ երկու աշխատակից է ձերբակալվել գնման գործընթացների վերաբերյալ կաշառք ստանալու մեղադրանքներով»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Latest

Նարեկ Նալբանդյանը նախկին դեսպանից 3 մլն դոլարով գնել է Հաճնի ադամանդի գործարանը
ՎԻԴԵՈ. 4 երեխա է զոհվել, 30-ը՝ վիրավորվել. դպրոցական ավտոբուս է պայթել
«Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. մեքենայի շարժիչը պոկվել շպրտվել է
ՎԻԴԵՈ. Հարբած բանվորը կռունկի վրա քնել է. գործընկերները նրան օդ են բարձրացրել
Թեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձը
Արսեն Թորոսյանը փորձում է հայհոյանքով տեղ ամրագրել 2026-ի ՔՊ ընտրացուցակում. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն կհասնի խոշոր ձկներին. ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»
ՔՊ-ի ներսում անհանգստություն կա. Քոչարյանի վարկանիշն աճում է. «Ժողովուրդ»
ՖՈՏՈՆԵՐ. Ողբերգական վթար. մի հոգի տեղում մահացել է, մյուսը հիվանդանոցում է