ՔՊ-ի ներսում անհանգստություն կա. Քոչարյանի վարկանիշն աճում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ներքին հարցում է անցկացրել՝ պարզելու, թե որքան ձայն կարող են հավաքել ուժերը, եթե այժմ անցկացվեն արտահերթ ընտրություններ։

Աղբյուրների փոխանցմամբ՝ արդյունքները անհանգստացրել են կուսակցության ղեկավար կազմին. մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հավաքած ցուցանիշն առավել բարձր է եղել, քան սպասվում էր։

Հենց սրանով է պայմանավորված, որ իշխանության ներսում կտրուկ աճել է ընդդիմադիրների դեմ ագրեսիվ հռետորաբանությունը։ Հարձակումները, ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները, համակարգվում են տարբեր մակարդակներում՝ պատգամավորներից մինչեւ պետական պաշտոնյաներ։ Այդ շրջանակում է դիտարկվում նաեւ Աննա Հակոբյանի վերջին կոշտ եւ վիրավորական գրառումների ակտիվացումը ընդդիմախոսների հասցեին։

Նշենք, որ հաջորդ շաբաթ մեկնարկում են ԱԺ հերթական քառօրյա նիստերը, որոնք ընթանալու են լարված մթնոլորտում։ Իշխանությունների հիմնական թիրախը կրկին լինելու են նախկինները՝ մասնավորապես Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Latest

ՖՈՏՈ. Ալեն Սիմոնյանը գնացել է հիվանդատես Սուպեր Սաքոյին. նրան սրտի ստենտավորում են արել
Ձկնորսներ են խեղդվել. ինչպես են գտել նրանց մարմինները
Նարեկ Նալբանդյանը նախկին դեսպանից 3 մլն դոլարով գնել է Հաճնի ադամանդի գործարանը
ՎԻԴԵՈ. 4 երեխա է զոհվել, 30-ը՝ վիրավորվել. դպրոցական ավտոբուս է պայթել
«Volkswagen»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին. մեքենայի շարժիչը պոկվել շպրտվել է
ՎԻԴԵՈ. Հարբած բանվորը կռունկի վրա քնել է. գործընկերները նրան օդ են բարձրացրել
Թեհրանում մահապատժի է ենթարկվել Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձը
Արսեն Թորոսյանը փորձում է հայհոյանքով տեղ ամրագրել 2026-ի ՔՊ ընտրացուցակում. «Ժողովուրդ»
Հակակոռուպցիոն կոմիտեն կհասնի խոշոր ձկներին. ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ»